Հենրիխ Մխիթարյան. Շատ վշտացած ենք Փարիզի ահաբեկչության պատճառով

15:51   19 նոյեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է «Համբուրգի» դեմ Բունդեսլիգայի 13-րդ տուրի հանդիպմանը եւ Փարիզում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությանը, որի հետեւանքով զոհվել էր 129 մարդ:

«Շատ վշտացած ենք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, սակայն պետք է կենտրոնանանք ֆուտբոլի վրա:

Այժմ մտածում ենք «Համբուրգի» դեմ խաղի մասին: Համբուրգյան նախորդ խաղերը բարդ էին: Սա չափազանց կարեւոր հանդիպում է մեզ համար: Թիմում լավ տրամադրություն է՝ չնայած վերջին իրադարձություններին: Կարծում եմ՝ պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը:

Հավանաբար անցկացնում եմ կարիերայիս լավագույն մրցաշրջաններից մեկը, եւ դա շատ է ուրախացնում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթերյան էջը:

«Համբուրգ» - «Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։