Եվրո-2016. Անցումային խաղերի, լավագույն ֆուտբոլիստը, գոլը եւ խորհրդանշական հավաքականը

09:09   19 նոյեմբերի, 2015

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության անցումային խաղերի խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Գաբոր Կիրայ (Հունգարիա):

Պաշտպաններ. Արտյոմ Ֆեդեցկի (Ուկրաինա), Բոշտյան Ցեսար (Սլովենիա), Ռիչարդ Կոհ (Իռլանդիա), Վյաչեսլավ Շեւչուկ (Ուկրաինա):

Կիսապաշտպաններ. Ջեյմս Մակարտի (Իռլանդիա), Էմիլ Ֆորսբերգ (Շվեդիա), Անդրեյ Յարմոլենկո (Ուկրաինա):

Հարձակվողներ. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Եվգենի Սելեզնյով (Ուկրաինա), Ջոնաթան Ուոլտերս (Իռլանդիա):

Անցումային խաղերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հունգարիայի հավաքականի 39-ամյա դարպասապահ Գաբոր Կիրայը, իսկ լավագույն գոլի հեղինակը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն է:

Հիշեցնենք, որ անցումային խաղերի արդյունքում Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին Հունգարիայի, Իռլանդիայի, Ուկրաինայի եւ Շվեդիայի հավաքականները, իսկ դանիացիները, սլովենացիները, բոսնիացիներն ու նորվեգացիները լքեցին պայքարը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-ին Փարիզում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։