Լյուիս Հեմիլթոնը՝ Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն

01:41   26 հոկտեմբերի, 2015

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը երրորդ անգամ դարձավ Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն:

ԱՄՆ-ի Մեծ Մրցանակում Հեմիլթոնը տարավ վստահ հաղթանակ եւ ընդհանուր հաշվարկում 76 միավոր առաջ անցավ «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելից, որը ԱՄՆ-ում գրանցեց երրորդ արդյունքը: Երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը:

Հեմիլթոնը ժամանակից շուտ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: «Մրցաշրջան-2015»-ում դեռ չեն անցկացվել Մեքսիկայի, Բրազիլիայի ու Աբու Դաբիի Մեծ Մրցանակները:

ԱՄՆ-ի Մեծ Մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 1:50:52.703 
2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +2.8 
3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +3.3 
4. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +22.3 
5. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +24.4 
6. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +28.0
7. Կարլոս Սայս-կրտսեր («Տորո Ռոսո) +30.6 
8. Պաստոր Մալդոնադո («Լոթուս»)+32.2 
9. Ֆելիպե Նասր («Զաուբեր») +40.2 
10. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +53.3 
11. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») +54.8 

Ընդհանուր հաշվարկ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 327 միավոր
2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») - 251
3. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») - 247



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։