Ռոնալդու. «Ոսկե խաղակոշիկից» կարեւոր մրցանակ չկա ինձ համար (ֆոտոշարք)

21:11   13 հոկտեմբերի, 2015

Մադրիդի «Ռեալի» 30-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստանալուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Այս մրցանակը շատ արժեքավոր է ինձ համար: Սրանից ավելի կարեւոր մրցանակ չկա ինձ համար, քանի որ հարձակվողի գործը գոլ խփելն է: Հատկապես կարեւոր է, որ «Ոսկե խաղակոշիկին» ոչ ոք չի արժանացել 4 անգամ: Ես մտադիր է մրցանակը ստանալ նաեւ 5-րդ եւ 6-րդ անգամ: Մտադիր եմ շարունակել գոլեր խփելն ու նպաստել «Ռեալի» հաջողություններին: Մենք շատ վճռական ենք տրամադրված»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը ռեկորդային չորրորդ անգամ արժանացավ այդ մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին: Իսպանիայի նախորդ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել էր 35 խաղի եւ դարձել էր 48 գոլի հեղինակ: Պորտուգալացի հարձակվողը «Ոսկե խաղակոշիկը» ստացել էր նաեւ 2008-ին, 2011-ին եւ 2014-ին: 

Ֆոտո՝ Daily Mail



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։