Ֆաբրեգասը 100-րդ խաղում վրիպեց 11 մետրանոցից (ֆոտո)

00:52   13 հոկտեմբերի, 2015

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ուկրաինացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրի խաղի 25-րդ րոպեին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, որից հետո հիանալի սեյվով աչքի ընկավ Դոնեցկի «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը:

Կիեւում Լոնդոնի «Չելսիի» 28-ամյա ֆուտբոլիստը 100-րդ խաղն անցկացրեց ազգային թիմի կազմում, իսկ իսպանացիները հաղթեցին նվազագույն հաշվով: AS-ի համաձայն՝ 11 մետրանոցի ժամանակ տրիբունայից լազերային լույսով փորձել են խանգարել Ֆաբրեգասին:

Հիշեցնենք, որ C խմբից Եվրո-2016-ի ուղեգիր նվաճեցին Իսպանիայի եւ Սլովակիայի հավաքականները, իսկ ուկրաինացիները վերջին պարտության պատճառով նահանջեցին երրորդ տեղ եւ կմասնակցեն անցումային խաղերի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։