Ռուսաստանի Մեծ մրցանակ. Նիկո Ռոսբերգը՝ որակավորման հաղթող

17:48   10 հոկտեմբերի, 2015

«Մերսեդեսի» մրցարշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով է ավարտվել Սոչիում ընթացող Ֆորմուլա-1-ի Ռուսաստանի Մեծ մրցանակի որակավորումը: Երկրորդ արդյունքը ցույց է տվել նրա թիմակից Լյուիս Հեմիլթոնը: Որակավորմանը չի մասնակցել «Տորո Ռոսոյի» արշավորդ Կարլոս Սայնսը, որը մարզման ժամանակ վթարի էր ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Լուրջ վնասվածքներ չկան: Հնարավոր է՝ նա մասնակցի հոկտեմբերի 11-ին կայանալիք հիմնական մեկնարկին:

Ֆորմուլա-1, Ռուսաստանի Մեծ մրցանակ, որակավորում

1. Նիկո Ռոսբերգ (Mercedes AMG F1)՝ 1:37.11
2. Լյուիս Հեմիլթոն (Mercedes AMG F1)՝ +0.320
3. Վալտերի Բոտաս (Williams)՝ +0.799
4. Սեբաստիան Ֆետել (Scuderia Ferrari)՝ +0.852
5. Կիմի Ռայկոնեն (Scuderia Ferrari)՝ +1.235
6. Նիկո Հյուլկենբերգ (Force India)՝ +1.546
7. Սերխիո Պերես (Force India)՝ +1.578
8. Ռոմեն Գրոժան (Lotus)՝ +1.674
9. Մաքս Ֆերստապեն (Scuderia Toro Rosso)՝ +1.811
10. Դանիել Ռիկյարդո (Red Bull Racing)՝ +2.615

Երկրորդ հատվածից հետո դուրս են մնացել.

11. Դանիիլ Կվյատ (Red Bull Racing)՝ 1:39.214
12. Ֆելիպե Նասր (Sauber)՝ 1:39.323
13. Ջենսոն Բատոն (McLaren)՝ 1:39.763
14. Պաստոր Մալդոնադո (Lotus)՝ 1:39.811
15. Ֆելիպե Մասա (Williams)՝ 1:39.895

Առաջին հատվածից հետո դուրս են մնացել.

16. Ֆերնանդո Ալոնսո (McLaren)՝ 1:40.144
17. Մակուս Էրիքսոն (Sauber)՝ 1:40.660
18. Ուիլ Սթիվենս (Manor)՝ 1:43.693
19. Ռոբերտո Մերի (Manor)՝ 1:43.804
Կարլոս Սայնս կրտսեր (Scuderia Toro Rosso)՝ չի մասնակցել վթարի պատճառով



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։