Հայաստանի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Բենզեման բաց կթողնի 3 շաբաթ

12:33   10 հոկտեմբերի, 2015

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման առաջիկա 3 շաբաթների ընթացքում չի կարողանա օգնել Մադրիդի «Ռեալին», գրում է Marca-ն:

Բենզեման մկանային վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի դեմ հոկտեմբերի 8-ին Նիցայում կայացած ընկերական խաղում, որում դուբլի հեղինակ դառնալուց հետո փոխարինվել էր վերջնամասում: Նրա մոտ ախտորոշվել է ազդրի ստորին հատվածի վնասվածք:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» Բենզեմայի վնասվածքի համար մեղադրում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։