Նանի. Պորտուգալիայի հավաքականի հաջորդ նպատակը հաղթանակն է Եվրո-2016-ում

18:20   9 հոկտեմբերի, 2015

Այժմ մեր նպատակը Ֆրանսիայում Եվրո-2016-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է, ասել է Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին Դանիայի հավաքականի հետ ընտրական խաղում 1:0 հաշվով հաղթանակից ու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելուց հետո:

«Մենք հասանք մեր նպատակին, որի համար այսքան երկար աշխատել ենք: Շնորհավորում եմ թիմին այս հաջողության կապակցությամբ: Մենք կարողացանք փոխել մեր հոգեբանությունը նախորդ ընտրական փուլերից հետո, երբ մենք ստիպված էինք լինում ուղեգրի համար պայքարել անցումային հանդիպումներում»,- Նանիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ I խմբում Պորտուգալիայի թիմն առաջին տեղն ու ուղեգիրը 18 միավորով ապահովել է նախավերջին տուրից առաջ: Սեպտեմբերի 11-ին պորտուգալացիները կխաղան Սերբիայի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։