Եվրո-2012. անգլիացի երկրպագուները դագաղով շրջել են Դոնեցկում

11:27   19 հունիսի, 2012

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի երկրպագուները հունիսի 17-ին դագաղով շրջել են Դոնեցկի փողոցներում: Այդ կերպ անգլիացի երկրպագուները փորձել են հերքել Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմբելի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Քեմբելը կոչ էր արել անգլիացիներին չմեկնել Եվրո-2012-ին՝ հայտարարելով, որ Ուկրաինայից կարող են վերադառնալ նրանց դիակները:  

Երկրպագուների մոտ եղել են նաեւ ֆուտբոլիստի խոսքերը հերքող տարբեր գրություններով պաստառներ:

Ենթադրվում է, որ երկրպագուները պատրաստվում են դագաղը տանել Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոն, որտեղ հունիսի 19-ին կկայանա Եվրո-2012-ի երրորդ տուրի՝ Անգլիա – Ուկրաինա հանդիպումը, գրում է The Sun-ը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։