Մարկո Ռոյսը գոհ չէ իր խաղից

00:58   8 հոկտեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» առաջատարներից Մարկո Ռոյսը պատմել է, որ դեռ լավագույն մարզավիճակում չէ: 25-ամյա կիսապաշտպան Գերմանիայի հավաքականի կազմում պատրաստվում է իռլանդացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը կկայանա հոկտեմբերի 8-ին Դուբլինում:

«Վերջին խաղերում չարդարացրի իմ սպասելիքները: Այժմ իռլանդացիները ճնշման տակ են, եւ դա կարող է շատ օգնել մեզ: Ըստ տրամաբանության՝ մենք պետք է ունենանք ազատ գոտիներ: Միշտ իմացել եմ, որ ունենք շատ ուժեղ հավաքական: Այո, հաղթական աշխարհի առաջնությունից հետո մեր համար բարդ ժամանակներ էին, սակայն ես միշտ վստահ եմ եղել, որ ընտրական փուլի վերջում մեր մոտ ամեն ինչ լավ է լինելու»,- Ռոյսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։