Սերխիո Ռամոսին Իսպանիայի հավաքականում փոխարինել է ակումբակիցը

18:56   6 հոկտեմբերի, 2015

Վնասվածք ստացած պաշտպան Սերխիո Ռամոսին Իսպանիայի հավաքականում փոխարինել է «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը: Արքայական ակումբի ֆուտբոլիստը բաց կթողնի Լյուքսեմբուրգի եւ Ուկրաինայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումները, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Իսպանիայի հավաքական

Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռիկո («Սեւիլիա»):

Պաշտպաններ. Դանի Կարվախալ («Ռեալ»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Նաչո Ֆերնանդես («Ռեալ»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Խուանֆրան («Աթլետիկո»), Մարկ Բարտրա («Բարսելոնա»), Ինյիգո Մարտինես («Ռեալ Սոսյեդադ»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»):

Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Բրունո Սորիանո («Վիլյառեալ»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»), Իսկո («Ռեալ»), Սանտի Կասորլա («Արսենալ»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ. Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Պեդրո («Չելսի»), Պակո Ալկասեր («Վալենսիա»), Նոլիտո («Սելտա»):

Հոկտեմբերի 9-ին Իսպանիան կընդունի Լյուքսեմբուրգի թիմին, իսկ ուկրաինացիների հետ կմրցի հոկտեմբերի 12-ին Կիեւում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։