Սերգեյ Մովսեսյանը՝ Pokerstars Isle of Man Masters 2015-ի առաջատար

17:22   6 հոկտեմբերի, 2015

Բրիտանական Մեն կղզում մեկնարկած ամենամյա Pokerstars Isle of Man Masters շախմատային մրցաշարին մասնակցում են նաեւ Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:

Երեք տուրից հետո նույնքան հաղթանակ ունի Սերգեյ Մովսեսյանը, որը ֆրանսիացի Լորան Ֆրասինյեի հետ կիսում է առաջին տեղը: Երկուական հաղթանակ եւ մեկական ոչ ոքի ունեն Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Նրանք եւս 17 շախմատիստների հետ բաժանում են 3-21-րդ տեղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։