Հայտնի է Ֆրանսիա - Հայաստան հանդիպման մրցավարը

16:17   6 հոկտեմբերի, 2015

Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում կայանալիք Ֆրանսիա - Հայաստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ:

Նրա օգնականները կլինեն Բոյան Ուլը եւ Տոմաժ Կլանչնիկը: Չորրորդ պաշտոնյան է Անդրաժ Կովաչիչը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Միտյա Ժգանեցը եւ Ռոբերտո Պոնտիսը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հոկտեմբերի 8-ին կայանալիք Ֆրանսիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։