Ռոջերս. «Լիվերպուլի» ընթացիկ կազմն անցումային է

23:14   5 հոկտեմբերի, 2015

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Բրենդար Ռոջերսը շնորհակալություն է հայտնել ակումբին եւ հաջողություն մաղթել հաջորդ մարզիչին:

«Ես հիասթափված եմ, որ ստիպված էի հեռանալ «Լիվերպուլից»: Ինձ համար պատիվ ու արտոնություն էր երեք տարի գլխավորել համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբներից մեկը: Ես աշխատել եմ ամեն օր, որպեսի արժանիորեն ղեկավարեմ թիմը:

Եղել են հիշարժան պահեր, եւ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր խաղացողներին աշխատանքի եւ հավատարմության համար: Ընթացիկ կազմն անցումային է, բայց շատ են տաղանդավոր խաղացողները եւ առկա է ուժեղ թիմային ոգի: Ես ակնկալում եմ, որ թիմն առաջիկայում կառաջադիմի: Հաջորդ մարզիչին մաղթում եմ ամենայն բարիք»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է Բրենդան Ռոջերսին հեռացնելու մասին: Պատճառը թիմի անհաջող ելույթներն են ընթացիկ մրցաշրջանում: Հոկտեմբերի 4-ին «Լիվերպուլը» 1:1 հաշվով խաղացել «Էվերտոնի» հետ, Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում տարել է ընդամենը 3 հաղթանակ եւ 12 միավորով 10-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։