Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Բավարիայի» դեմ խաղում

16:15   5 հոկտեմբերի, 2015

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը Մյունխենի «Բավարիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում, որում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե:

Մխիթարյանը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 5 հարված, որոնցից երկուսը՝ դիպուկ: Նա կատարել է 42 փոխանցում՝ 81 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա կիսապաշտպանը 3 անգամ շրջանցել է մրցակիցներին, 1 անգամ խլել է գնդակը եւ 2 անգամ կասեցրել է մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է 3 անգամ, իսկ նրա դեմ պայքարում մյունխենցիները թույլ չեն տվել ոչ մի խախտում: Արդյունքում, Մխիթարյանը ստացել է 6.2 գնահատականը, իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնը ճանաչվել է գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը (6.69):

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում «Բավարիան» հաղթեց 5:1 հաշվով եւ Բունդեսլիգայի 8-րդ տուրից հետո 7 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Բորուսիայից»: Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։