«Միլան» - «Նապոլի»՝ 0:4, «Ֆիորենտինան» դարձավ միանձնյա առաջատար

00:38   5 հոկտեմբերի, 2015

Իտալական A Սերիայի 7-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ատալանտային», իսկ «Միլանը» տանը 0:4 հաշվով պարտվեց «Նապոլիին», որի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն: «Ատալանտան» 5-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Այս հաղթանակի շնորհիվ «Ֆիորենտինան» միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 18 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Ինտերն» առաջատարին զիջում է 2 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Լացիոն»՝ 3: «Միլանը» 9 միավորով 11-րդ տեղում է, իսկ չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Յուվենտուսը» 8 միավորով 12-րդն է:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 0:4

Ալան, 13, Լորենցո Ինսինյե, 48, 68, Ռոդրիգո Էլու, 77 (ինքնագոլ)

«Ֆիորենտինա» - «Ատալանտա»՝ 3:0

Յոսիպ Իլիչիչ, 6 (11մ), Բորխա Վալերո, 34, Ժոան Վերդու, 90+1

Հեռացում՝ Գաբրիել Պալետա, 5 («Ատալանտա»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։