«Յուվենտուսի» կամային հաղթանակն ու Խեդիրայի առաջին գոլը

21:53   4 հոկտեմբերի, 2015

Իտալական A Սերիայի 7-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ: Խաղի վերջակետը 63-րդ րոպեին դրեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան, որը բացեց գոլերի հաշիվը «Յուվենտուսում»:

Իտալիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Յուվենտուսը» երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում եւ 8 միավորով բարձրացավ 12-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 3:1

Ալվարո Մորատա, 33, Պաոլո Դիբալա, 53 (11մ), Սամի Խեդիրա, 63 – Անտոնի Մունյե, 5

«Լացիո» - «Ֆրոզինոնե»՝ 2:0

Բալդե Կեյտա, 80, Ֆիլիպ Ջորջեւիչ, 90+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։