Հայաստանի պատանեկան հավաքականը չհաղթեց Սան Մարինոյին

21:24   4 հոկտեմբերի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ոչ ոքիով է ավարտել Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարը: Վերջին՝ երրորդ տուրում հայկական թիմը 1:1 հաշվով է ավարտել Սան Մարինոյի դեմ հանդիպումը:

Պորտուգալիայի Պամպիլյոսա քաղաքի Կառլոս Դուարտեի անվան Քաղաքային ստադիոնում կայացած խաղի 29-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը բացել է հաշիվը, բայց Սան Մարինոն 75-րդ րոպեին խփել է պատասխան գոլը:

Հայաստանի թիմը խմբում գրավել է երրորդ տեղը եւ դուրս է մնացել հետագա պայքարից:  

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով.  

12. Էրիկ Խուրշուդյան 3. Լեւոն Ղարիբյան 4. Էրիկ Ղարիբյան  6. Նորայր Գրիգորյան 7. Վիգեն Կարապետյան 8. Կարեն Մելքոնյան 9. Ռաֆիկ Մելիքյան 11. Հովհաննես Հարությունյան 13. Սամվել Խուրշուդյան 14. Արման Ասիլյան 18. Արսեն Եղիազարյան: 

Պահեստայիններ 

1. Ժորա Սաֆարյան 2. Պարգեւ Աբրահամյան 5. Արթուր Խաչատրյան  10. Աբրահամ Պորտուգալյան 15. Միհրան Պետրոսյան 16. Արմեն Նահապետյան 17. Վարդան Բաբախանյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։