Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտոշարք)

14:11   4 հոկտեմբերի, 2015

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հերթական անգամ պաշտպանեց տիտղոսը: 

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հոկտեմբերի 4-ին անցկացված 10 ռաունդանոց մենամարտում Գերմանիան ներկայացնող 28-ամյա մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է մեքսիկացի Սուսանա Կրուզ Պերեսին, որը 7-րդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում: Գրանցվեց 97-93,  98-92, 97-93 հաշիվը եւ Կենտիկյանը տարավ 37-րդ հաղթանակը՝ անցկացնելով 39-րդ մենամարտը:

Սյուզի Կենտիկյանը ռինգ վերադարձավ մոտ մեկ տարվա դադարից հետո: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր 2014-ի նոյեմբերի 8-ին Գերմանիայում, որտեղ միավորներով հաղթել էր ճապոնուհի Նաոկո Ֆուդզիոկային եւ հաղթանակը նվիրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ զոհերի հիշատակին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։