Վիկ Դարչինյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում

13:50   4 հոկտեմբերի, 2015

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (41-8-1, 30 նոկաուտ) վստահ հաղթանակ է տարել իր 50-րդ մենամարտում:

Հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 39-ամյա Դարչինյանը նոկաուտի ենթարկեց Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչին, որը ռինգի հատակին հայտնվեց երկրորդ ռաունդում: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ:

Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 41-րդ հաղթանակը, 30-րդը՝ նոկաուտով:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի հունսիսի 7-ին ԱՄՆ-ում, որտեղ տեխնիկական նոկաուտով պարտվել էր 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելյարին (26-1, 20 նոկաուտ): Այդ մենամարտը կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտու համար էր: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։