Արաս Օզբիլիսը մարզաշապիկը նվիրել է իր հարվածից տուժած աղջկան (ֆոտո)

01:17   4 հոկտեմբերի, 2015

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Սարանսկի «Մորդովիայի» դեմ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղի ընդմիջմանը նախավարժանքի ժամանակ պատահմամբ գնդակով հարվածել է մի երկրպագուհու, որը նստած է եղել դարպասի հետեւում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն անմիջապես մոտեցել եւ ներողություն է խնդրել աղջկանից, իսկ խաղից հետո նաեւ նրան է նվիրել իր մարզաշապիկը, գրում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Սարանսկում կայացած խաղում Օզբիլիսը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում խաղացել էր 58-րդ րոպե եւ դարձել էր միակ գոլի գոլային փոխանցման հեղինակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։