Դավիթ Արշակյանի 20-րդ գոլը Լիտվայի ընթացիկ առաջնությունում

22:12   3 հոկտեմբերի, 2015

Ֆուտբոլի Լիտվայի առաջնության 30-րդ տուրում «Տրակայը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Սուդուվային»:

«Տրակայի» երկրորդ գոլը 41-րդ րոպեին խփեց 21-ամյա հարձակվող Դավիթ Արշակյանը, որը մեկնարկային կազմում խաղաց 85 րոպե: Դա Երեւանի «Միկայի» նախկին ֆուտբոլիստի 20-րդ գոլն էր Լիտվայի ընթացիկ առաջնությունում: Արշակյանը 1 գոլ է զիջում լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Տոմաշ Ռաձինեւիչիուսին, որը ներկայացնում է հենց «Սուդուվան»:

«Տրակայը» 68 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է զիջում առաջատար Վիլնյուսի «Ժալգիրիսին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հիշեցնենք, որ Դավիթ Արշակյանը հրավիրվել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Բուլղարիայի դեմ Եվրոպայի 2017թ. առաջնության ընտրական խաղին, որը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» ստադիոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։