Ագուերոյի պենտա-տրիկը «Մանչեսթեր Սիթիին» դարձրեց առաջատար

19:57   3 հոկտեմբերի, 2015

Անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 6:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ: Տանտերերից պենտա-տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Կեւին Դե Բրույնե: Արգենտինացի հարձակվողը 5 գոլերը խփեց 42-62-րդ րոպեների ընթացքում:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 2 միավոր առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ բարձրանալով առաջին տեղ: Լուի վան Գալի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 6:1

Սերխիո Ագուերո, 42, 49, 50, 60, 62, Կեւին Դե Բրույնե, 53 – Ալեքսանդր Միտրովիչ, 18

«Աստոն Վիլա» - «Սթոք Սիթի»՝ 0:1

Մարկո Արնաուտովիչ, 55

«Բորնմութ» - «Ուոթֆորդ»՝ 1:1

Գլեն Մարեյ, 28 – Օդիոն Իգհալո, 45

Չիրացված 11 մետրանոց՝ Գլեն Մարեյ, 84 («Բորնմութ»)

«Նորվիչ» - «Լեսթեր»՝ 1:2

Դիդոն Մբոկանի, 68 – Ջեյմի Վարդի, 28 (11մ), Ջեֆրի Սկլապ, 47

«Սանդերլենդ» - «Վեստ Հեմ»՝ 2:2

Ստիվեն Ֆլետչեր, 10, Ջերմեյն Լենս, 22 – Կառլ Ջենկինսոն, 45+1, Դմիտրի Պայե, 60

Հեռացում՝ Ջերմեյն Լենս, 57 («Սանդերլենդ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։