Բունդեսլիգա. «Վոլֆսբուրգի» պարտությունն ու օրվա արդյունքները

19:24   3 հոկտեմբերի, 2015

Գերմանական Բունդեսլիգայում հոկտեմբերի 3-ին անցկացվեցին 8-րդ տուրի 5 խաղեր: Փոխչեմպիոն «Վոլֆսբուրգը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը:

Տուրի կենտրոնական խաղը կկայանա հոկտեմբերի 4-ին Մյունխենում, որտեղ «Բավարիան» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Վոլֆսբուրգ»՝ 2:0

Հովարդ Նորթվեյթ, 75, Իբրահիմա Տրաորե, 79

«Հանովեր» - «Վերդեր»՝ 1:0

Սալիֆ Սանե, 55

«Հերտա» - «Համբուրգ»՝ 3:0

Սալոմոն Կալու, 46, Վեդադ Իբիշեւիչ, 76, 78

«Հոֆենհայմ» - «Շտուտգարտ»՝ 2:2

Կեւին Ֆոլանդ, 46 (11մ), 77 – Ժան Կլիմենտ, 64, Տիմո Վերներ, 90

«Ինգոլշտադտ» - «Այնտրախտ Ֆ.»՝ 2:0

Պասկալ Գրոս, 78, Շտեֆան Լեխ, 84



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։