Ռոնալդու արքան (ծաղրանկար)

10:45   2 հոկտեմբերի, 2015

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման դարձել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ակումբային ռեկորդը: Շվեդական «Մալմյոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում (2:0) խփելով երկու գնդակ՝ Ռոնալդուն բարելավել է Ռաուլի ռեկորդը:

«Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ Ռոնալդուն 324 գոլով արդեն ռեկորդակիր է, քանի որ Իսպանիայի առաջնությունում 2010-ին Պեպեի հաշվին գրանցած գոլն իրականում խփել է Ռոնալդուն: Պորտուգալացին խփել է կարիերայի 500-րդ եւ 501-րդ գոլերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։