Մորտեն Օլսեն. Սա իմ վատագույն խաղն էր Դանիայի հավաքականում

22:34   7 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Եվրո-2016-ի ընտրական հանդիպման հետխաղյա ասուլիսում խոսեց Հայաստանի հետ արտագնա ոչ ոքիի մասին:

«Խաղացինք 50 րոպե եւ ես գոհ էի, բայց երկրորդ խաղակեսում մենք սարսափելի խաղ ցուցադրեցինք: Սա իմ գլխավորած Դանիայի հավաքականի վատագույն խաղն էր: Երկրորդ խաղակեսում չափազանց վատ էինք գործում:

Խնդիրը ոչ թե մրցակցի մեջ է, այլ՝ մեր ցուցադրած խաղի: Ես զարմացած եմ, որ մեր նորեկներից միայն մեկը լավ խաղաց, իսկ մյուսներից դժգոհ եմ: Մեր գլխավոր խնդիրն այն էր, որ գնդակով վատ էինք խաղում: Մեկնարկային 15 րոպեներին հաջող էինք խաղում, սակայն դա պետք էր անել մշտապես, այլ ոչ հատվածներով: Կրիստիան Էրիկսենն առանցքային խաղացող է, սակայն, եթե ունես լավ թիմ, նրա բացակայությունը պետք է չնկատվի: Մեր խաղացողներից շատերը կայուն չեն եւ երբեմն հիասթափեցնում են:

Հայաստանի հավաքականն ունի լավ թիմ, եւ այդ 2 միավորները պատահականություն են: Ես դիտել եմ մեր խմբի բոլոր խաղերը: Ալբանիայի դեմ արտագնա խաղում կարող էիք ոչ ոքի կորզել, իսկ Պորտուգալիայի դեմ մրցավեճում դեր խաղաց Ռոնալդուի գործոնը: Հաջորդ ընտրական փուլում դարձյալ հանդիպելու ենք Հայաստանին, սակայն այդ ժամանակ ես կարող եմ այլեւս չլինել Դանիայի հավաքականում: Այժմ պետք է գնանք տուն, վերլուծենք այս խաղը եւ փորձենք հետեւություններ անել»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղն ավարտվեց 0:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։