5 ռեկորդներ, որոնց շնորհիվ Մոուրինյոն հայտնվել է Գինեսի գրքում

16:50   5 սեպտեմբերի, 2015

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սահմանած 5 ռեկորդների շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ստորեւ ներկայացված են այդ 5 ռեկորդները.

- Ամենաերկար անպարտելի շարքը տնային խաղերում (9 տարի)

- Չեմպիոնների լիգայում ամենաշատ տիտղոսները տարբեր ակումբների հետ (2)

- Չեմպիոնների լիգայում 100 խաղի սահմանագիծը հատած ամենաերիտասարդ մարզիչը (49 տարեկան 12 օրական)

- Անգլիայի Պրեմյեր լիգայում հավաքած միավորներ ռեկորդ մեկ մրցաշրջանում (95)

- Ամենաերկար անպարտելի շարքը Պրեմյեր լիգայի տնային խաղերում

Նման պատվի արժանանալուց հետո պորտուգալացի մասնագետը պատմել է տպավորությունների մասին. «Հաճելի է, որ ինձ շնորհեցին այս մրցանակները, որոնք կարող եմ փակցնել իմ աշխատասենյակում: Մանուկ հասակում բարդ կլիներ պատկերացնել, որ մի օր կհայտնվես Գինեսի գրքում: Իհարկե, ինձ համար հաճելի է գնահատվել նախկինում գրանցած հաջողությունների համար, սակայն ավելի կարեւոր է, թե ինչ կարող եմ անել ապագայում»,- ասել է 52-ամյա Մոուրինյոն, գրում է Daily Mail-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։