Եվրո-2016. Սերբիա - Հայաստան խաղի ֆոտոռեպորտաժը

13:18   5 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին 6-րդ խաղն անցկացրեց Եվրո-2016-ի ընտրական փուլում, որում կրեց 5-րդ պարտությունը:

Սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում կայացած եւ առանց հանդիսականների անցած խաղում Հայաստանի թիմի դարպասը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին սերբերը, որոնք առաջին հաղթանակը տարան այս ընտրական փուլում:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Երեւանում՝ ընդունելով դանիացիներին:

Եվրո-2016, ընտրական փուլ 
խումբ
Սերբիա – Հայաստան՝ 2:0
Լեւոն Հայրապետյան, 22 (ինքնագոլ), Ադեմ Լյայիչ, 53

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Գեւորգ Ղազարյան (Արտյոմ Սիմոնյան, 83), Արաս Օզբիլիս (Կամո Հովհաննիսյան, 60), Մարկոս Պիզելի (Ռուսլան Կորյան, 65), Յուրա Մովսիսյան:

Սերբիա. Վլադիմիր Ստոյկովիչ («Մաքաբի» Հայֆա), Նենադ Տոմովիչ («Ֆիորենտինա»), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Ուրոշ Սպահիչ («Թուլուզ»), Ալեքսանդր Կոլարով («Մանչեսթեր Սիթի»), Նեմանյա Մատիչ («Չելսի»), Ֆիլիպ Կոստիչ («Շտուտգարտ», Դուշան Տադիչ, 84), Դարկո Բրաշանաչ («Պարտիզան»), Ադրիա Ժիվկովիչ («Պարտիզան», Զորան Տոշիչ, 60), Ադեմ Լյայիչ («Ինտեր», Լյուդոմիր Ֆեյսա, 73) Ալեքսանդր Միտրովիչ («Նյուքասլ»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։