Սերբիա - Հայաստան. Մեկնարկային կազմեր

21:38   4 սեպտեմբերի, 2015

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի եւ Սերբիայի ազգային հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2016-ի ընտրական խաղում: Հյուրերի կազմում ավագի թեւկապով խաղադաշտ դուրս կգա Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Սերբիա. Վլադիմիր Ստոյկովիչ («Մաքաբի» Հայֆա), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Նենադ Տոմովիչ («Ֆիորենտինա»), Ալեքսանդր Կոլարով («Մանչեսթեր Սիթի»), Ուրոշ Սպահիչ («Թուլուզ»), Նեմանյա Մատիչ («Չելսի»), Ֆիլիպ Կոստիչ («Շտուտգարտ»), Դարկո Բրաշանաչ («Պարտիզան»), Ադրիա Ժիվկովիչ («Պարտիզան»), Ադեմ Լյայիչ («Ինտեր») Ալեքսանդր Միտրովիչ («Նյուքասլ»):

Սեպտեմբերի 4-ին սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում կայանալիք Սերբիա - Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Երեւանում կայացած առաջին խաղում թիմերը խփել էին մեկական գոլ, իսկ սերբերը պարտությունից խուսափել էին ավելացված ժամանակում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։