«Տեպլիցեի» հարձակվող. Ունեմ ռուսական անձնագիր, բայց խաղում եմ եւ կխաղամ Հայաստանի համար

13:44   4 սեպտեմբերի, 2015

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երիտասարդական թիմից չեխական «Տեպլիցե» տեղափոխված 18-ամյա կիսապաշտպան Դավիթ Մարտիրոսյանը հայտարարել է, որ կշարունակի հանդես գալ Հայաստանի հավաքականներում, թեեւ ունի ռուսական անձնագիր։

«Մինչեւ Չեխիա տեղափոխվելս կային «Ռուբինի» կամ մոսկովյան թիմերի տարբերակներ։ Հետո հայտնվեց «Տեպլիցեի» տարբերակը։ Խորհրդակցեցի հորս հետ, եւ նա ասաց, որ պետք է ուժերս փորձեմ Եվրոպայում։ Իհարկե, ես հույս ունեի մնալ Ռուսաստանում, բայց հասկանում ենք, որ լեգեոնականների քանակի սահմանափակման պատճառով հեշտ չի լինի։ Ես ունեմ ռուսական անձնագիր, բայց խաղում եմ Հայաստանի համար եւ մտադիր եմ շարունակել ելույթներս հավաքականներում։ Հայաստանի թիմերում չխաղալու տարբերակը չեմ էլ քննարկել։ Ես ծնվել եմ Հայաստանում, որը սիրում եմ եւ ցանկանում օգնել հայրենիքիս»,- Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։

Մարտիրոսյանը հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականներում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։