Գեղամ Կադիմյան. Շատ եմ հավանում Ուկրաինան, բայց հայրենիքս Հայաստանն է

21:10   3 սեպտեմբերի, 2015

Դոնեցկի «Օլիմպիկի» 22-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանը sport-express.ua-ի թղթակցի հետ զրույցում պատնել է Հայաստանից Ուկրաինա տեղափոխվելու պատճառների եւ Հայաստանի հավաքականից հնարավոր հրավերի մասին:

«Ես շատ եմ հավանում Ուկրաինան, բայց հայրենիքս Հայաստանն է, հայրենի քաղաքս՝ Արտաշատը: Յոթ տարեկանից գնացել եմ ֆուտբոլի Արտաշատում, առաջին մարզիչս եղել է Հենրիխ Սիմոնյանը: Երեք տարի անց ընկերական հանդիպում էինք անցկացնում Երեւանի «Փյունիկի» պատանեկան թիմի հետ: Ինձ նկատեցին եւ հրավիրեցին «Փյունիկ»: Շատ համախմբված թիմ ունեինք: Երեք անգամ դարձել ենք Հայաստանի չեմպիոն մեր տարիքային խմբում: Այն ժամանակ Հայաստանից հեռանալ չէի պատրաստվում: Հայտնվել էի Հայաստանի հավաքականի 25 ֆուտբոլիստների ցուցակում: Իսկ հետ անհասկանալի պատճառներով ինձնից հրաժարվեցին:

Հորեղբայրս 1983 թվականից բնակվում էր Խարկովում եւ կանչեց իր մոտ՝ համարելով, որ ֆուտբոլային ապագա Հայաստանում չունեմ: Հորս ավագ եղբայրն է: Արդեն 30 տարի ծառայում է ոստիկանությունում, մայոր է: Նա նախկին ֆուտբոլիստ է, մինչեւ բանակ զորակոչվելը խաղացել է Արտաշատի «Դվինում»: Խարկովում մարզվել եմ «Արսենալի» ֆուտբոլային դպրոցում: Ինձ ընդրկեցին ակումբի թիմում:

Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին խոսակցություններ կան, բայց առաջարկ չեմ ստացել: Այո, ես կարող եմ խաղալ Հայաստանի հավաքականում, բայց այդ դեպքում Ուկրաինայում կհամարվեմ լեգեոնական»,- Կադիմյանի խոսքը մեջբերում է sport-express.ua-ն:

Ուկրաինայի ընթացիկ առաջնության 6 հանդիպումներում հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել մեկ անգամ: Անցած առաջնության 21 հանդիպումներում Կադիմյանը խփել էր 4 գնդակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։