«Սպարտակը» հրաժարվել է վաճառել Յուրա Մովսիսյանին անգլիական ակումբի

18:12   3 սեպտեմբերի, 2015

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին վաճառել անգլիական թիմի: Այդ մասին Championat-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլային գործակալ Ռոման Օրեշչուկը:

«Հայ հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական մի ակումբ, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրը հանձնարարեց ինձ իմանալ՝ պատրա՞ստ է «Սպարտակը» բաց թողնել Մովսիսյանին: «Սպարտակը» պատասխանեց մերժումով: Կարծում եմ՝ դա կապված է այն բանի հետ, որ մոսկովյան թիմը չէր կարողանա այդքան կարճ ժամանակում գտնել համարժեք փոխարինող հայ ֆուտբոլիստին: Սակայն ձմռանը «Սպարտակը» պատրաստ է վերադառնալ Մովսիսյանի տրանսֆերի քննարկմանը»,- ասել է Օրեշչուկը:

Transfermarkt.de-ն Մովսիսյանի տրանսֆերի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: Հայ խաղացողի պայմանագիրը «Սպարտակի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։