Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երկրի այս տարվա չեմպիոններ Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը:
Առաջին տուրում հայ շախմատիստները հաղթանակ են տարել: Կարեն Գրիգորյանն ուժեղ էր պերուացի Ջուզեպե Լեյվայից:
Սուսաննա Գաբոյանը սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանցի Ուլվիյա Ֆատալիեւային:
Երկրորդ տուրում Կարեն Գրիգորյանի մրցակիցը թուրք Սեզեն Արատ Ուֆուկն է, Սուսաննա Գաբոյանը կմրցի ադրբեջանցի Գունայ Մամաձադայի հետ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։