Չեխիայի ու Հունաստանի ազգային հավաքականները ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:
Խմբային փուլի վերջին տուրում չեխերը նվազագույն հաշվով առավելության հասան Լեհաստանի հավաքականի նկատմամբ, իսկ հույները նույն հաշվով հաղթեցին Ռուսաստանի թիմին: Չեխերին հաղթանակ պարգեւեց գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Պետր Յիրանեկի դիպուկ հարվածը, իսկ հույներից աչքի ընկավ հունական «Պանատինաիկոսի» 35-ամյա կիսապաշտպան Գիորգիոս Կարագունիսը, ով Եվրո-2012-ում երկրորդ դեղին քարտը ստացավ, ինչի արդունքում չի մասնակցի քառորդ եզրափակիչին:
Չեխերը վաստակեցին 6 միավոր եւ A խմբում զբաղեցրեցին առաջին տեղը: Հունաստանի եւ Ռուսաստանի հավաքականներն ունեն 4-ական միավոր: Հույները փլեյ-օֆֆի ուղեգիր են ձեռք բերում Դիկ Ադվոկատի թիմի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: Լեհաստանի հավաքականը երկու միավորով եզրափակեց A խմբի մրցաշարային աղյուսակը:
Քառորդ եզրափակիչում չեխերի մրցակիցը կլինի B խմբում երկրոդ տեղ գրաված թիմը, իսկ հույները կհանդիպեն B խմբի ուժեղագույն հավաքականին: Հիշեցնենք, որ B խմբում ընդգրկված են Գերմանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի եւ Դանիայի թիմերը:
Եվրո-2012. խմբային մրցաշար
A խումբ, երրորդ տուր
Հունաստան – Ռուսաստան՝ 1:0
Կարագունիս, 45+2
Չեխիա – Լեհաստան՝ 1:0
Յիրանեկ, 72
A խումբ
Խաղ Միավոր Խ/Գ Բ/Գ
Չեխիա 3 6 4 5
Հունաստան 3 4 3 3
Ռուսաստան 3 4 5 3
Լեհաստան 3 2 2 3
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։