Դե Խեայի տրանսֆերը ձախողվել է վերջին պահին, «Ռեալը» կբողոքարկի

10:19   1 սեպտեմբերի, 2015

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը ձախողվել է վերջին պահին:

2 ակումբները պայմանավորվել էին, որ 24-ամյա իսպանացու տրանսֆերի դիմաց անգլիացիները ստանալու է 25 միլիոն եվրո եւ կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերային իրավունքը: «Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը ժամանակին Դե Խեային գրանցել է ՖԻՖԱ-ի TMS տրանսֆերային համակարգում, սակայն Արքայական ակումբը չի հասցրել նրան գրանցել «Լա Լիգայում», գրում է Goal.com-ը:

Ստացվում է, որ Դե Խեան դարձել է «Ռեալի» ֆուտբոլիստ, սակայն մինչեւ հաջորդ տրանսֆերային պատուհանը չի կարող խաղալ Իսպանիայի առաջնությունում: Իսպանացիները մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին՝ ապացուցելու համար, որ բոլոր փաստաղթերն ուղարկել են ժամանակին: Մադրիդցիները պնդում են, որ դարպասապահին գրանցել են տրանսֆերային պատուհանի փակվելուց րոպեներ առաջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։