Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը եւ Վիշի Անանդը բաժանվեցին խաղաղությամբ

00:24   1 սեպտեմբերի, 2015

Լեւոն Արոնյանը եւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը չպարզեցին հաղթողին ամերիկյան Սենթ Լուիսում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում:  Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սպիտակներով, իսկ պարտիան ավարտվեց 31-րդ քայլում:

Տուրի մյուս 4 պարտիաներում եւս գրանցվեց ոչ ոքի, ինչը նշանակում է, որ Լեւոն Արոնյանին կես միավոր է բաժանում մրցաշարում հաղթելուց: Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 5.5 միավոր եւ միանձնյա առաջատարն է: Նրան մեկական միավոր զիջում են 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Արոնյանի վերջին մրցակիցն է բուլղարացի Վեսելին Տոպալովը, որը հավաքել է 4 միավոր: 

Sinquefield Cup-2015, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։