Գեւորգ Ղազարյանի նոր խաղակոշիկները (ֆոտո)

22:44   31 օգոստոսի, 2015

Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն առաջիկա խաղերում հանդես կգա նոր խաղակոշիկներով:

27-ամյա ֆուտբոլիստն Instagram-ում տեղադրել է Nike ընկերության խաղակոշիկների լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ղազարյանը սեպտեմբերի 2-ի առավոտյան միանալու է Հայաստանի հավաքականին, որն արդեն սկսել է պատրաստվել Սերբիայի (սեպտեմբերի 4-ին) եւ Դանիայի (սեպտեմբերի 7-ին) ազգային թիմերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերին:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։