Ռոյ Հոջսոնը հրապարակեց Անգլիայի հավաքականի կազմը

11:12   31 օգոստոսի, 2015

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Սան Մարինոյի եւ Շվեյցարիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղերին, գրում է Daily Mail-ը:

Դարպասապահներ. Ջո Հարթ («Մանչեսթեր Սիթի»), Թոմ Հիթոն («Բարնլի»), Ջեկ Բատլենդ («Սթոք Սիթի»):

Պաշտպաններ. Կիրան Գիբս («Արսենալ»), Լյուկ Շոու, Քրիս Սմոլինգ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Գարի Կեյհիլ («Չելսի»), Նատանիել Քլայն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջագելկա, Ջոն Ստոունզ (երկուսն էլ՝ «Էվերտոն»): 

Կիսապաշտպաններ. Մայքլ Կերիկ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջեյմս Միլներ («Լիվերպուլ»), Ռոս Բարկլի («Էվերտոն»), Ջոնջո Շելվի («Սուոնսի»), Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն («Արսենալ»), Ռայան Մեյսոն («Տոտենհեմ»), Ռահիմ Ստերլինգ, Ֆաբիան Դելֆ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Ջեյմի Ուարդի («Լեսթեր»), Թեո Ուոլքոթ («Արսենալ»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։