«Մանչեսթեր Յունայթեդը» 50 միլիոն է առաջարկել 19-ամյա հարձակվողի համար

11:50   31 օգոստոսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքները:

RMC Sport-ի համաձայն՝ Լուի վան Գալի թիմի ուշադրության կենտրոնում հայտնվել է «Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը, որին ձեռք բերելու համար անգլիական ակումբը հայտնել է 50 միլիոն եվրո վճարելու պատրաստակամություն: 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Բարսելոնան»: Այս ամռանը ֆրանսիացին մինչեւ 2020-ը երկարաձգել էր «Մոնակոյի» հետ պայմանագիրը: 

Ֆրանսիայի նախորդ առաջնությունում Մարտիալը խփել է 9 գոլ: Նա 2013-ին «Լիոնից» է տեղափոխվել «Մոնակո»: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։