Արաս Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել Թուրքիա

09:06   31 օգոստոսի, 2015

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում: Այդ մասին «90 минут плюс» հաղորդման եթերում ասել է «ՆՏՎ Պլյուսի» մեկնաբան Նոբել Առուստամյանը: Նրա խոսքով՝ Օզբիլիսի տրանսֆերի հարցով Ռուսաստանի 9-ակի չեմպիոնն առաջարկներ է ստացել թուրքական ակումբներից, սակայն Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել այդ երկիր:

«Օզբիլիսին ցանկանում էին վաճառել, բայց նա հրաժարվեց տեղափոխվել Թուրքիա, որտեղից կային առաջարկներ»,- ասել է Նոբել Առուստամյանը:

Ավելի վաղ թուրքական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արաս Օզբիլիսին ցանկանում է ձեռք բերել թուրքական «Բուրսասպորը», որը պաշտոնական առաջարկ էր արել «Սպարտակին»: Հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018-ի ամռանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։