Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 3:1 հաշվով առավելության հասավ Բեռլինի «Հերտայի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մեկնարկային րոպեներից: Սկզբնամսում տանտերերն ունեին տարածքային ու խաղային նկատելի առավելություն, սակայն «Հերտայի» հակագրոհներն ավելի վտանգավոր էին ստացվում: «Բորուսիան» չէր կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, թեեւ 27-րդ րոպեին բացեց հաշիվը: Գերմանացի պաշտպան Մատս Հումելսի խփած գոլը միակն էր առաջին խաղակեսում, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը կրկնապատկեցին առավելությունը: 51-րդ րոպեին աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Խաղի մնացած ժամանակահատվածում գոլ խփելուն ավելի մոտ էր «Բորուսիան», բայց հաշիվը կրճատեցին հյուրերը: 78-րդ րոպեին կոտդիվուարցի հարձակվող Սալոմոն Կալուն գրավեց Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը, բայց խաղի վերջնական հաշիվը ձեւակերպեցին տանտերերը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Ադրիան Ռամոսն ավելացված ժամանակում գրանեց իր նախկին թիմի դարպասը՝ վարջակետ դնելով խաղին:
Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, իսկ Թոմաս Տուխելի թիմը տարավ երրորդ հաղթաանակը եւ Մյունխենի «Բավարիայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր
«Բորուսիա Դ.» - «Հերտա»՝ 3:1
Մատս Հումելս, 27, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 51, Ադրիան Ռամոս, 90+3– Սալոմոն Կալու, 78
«Վերդեր» - «Բորուսիա Մ.»՝ 2:1
Արոն Յոհանսոն, 39 (11մ), Յաննիկ Վեստերգաարդ, 53 - Լարս Շտինդլ, 45+2
Հեռացում՝ Գրանիտ Ջակա, 87 («Բորուսիա Մ.»)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։