Դմիտրի Ալենիչեւ. Հարցեր ունեմ մեր հարձակվողներին

14:20   30 օգոստոսի, 2015

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մախաչկալայի «Անժիից» կրած պարտությունից հետո անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ու թիմի նորեկ Զե Լուիշին:

«Իհարկե, հարցեր ունեմ մեր հարձակվողներին, քանի որ ոչ Մովսիսյանը, ոչ Զե Լուիշը գոլ չխփեցին այսօր: Չնայած երկուսն էլ ունեցան գոլային պահեր: Յուրան կարող էր հաշիվը բացել առաջին րոպեին, սակայն գլխի հարվածով գոլ խփել չհաջողվեց: Զե Լուիշն էլ լավ հարված կատարեց առաջին խաղակեսի վերջնամասում, բայց Պեսյակովը հետ մղեց գնդակը»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Սպարտակի» կայքը:

Հիշեցնենք, որ «Անժիի» դեմ խաղում Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում խաղացել էր 72-րդ րոպե, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մնացել էր «Սպարտակի» փոխարինողների թվում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։