Պրեմյեր լիգայում Մոուրինյոյի 100-րդ խաղն անհաջող էր, «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդն ու «Լիվերպուլի» խոշոր պարտությունը

20:00   29 օգոստոսի, 2015

Անգլիական Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 2:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին», իսկ «Չելսին» ու «Լիվերպուլը» տնային պարտություններ կրեցին: Պրեմյեր լիգայում Ժոզե Մոուրինյոյի 100-րդ խաղում Անգլիայի չեմպիոնը 1:2 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին», իսկ լիվերպուլցիները 3 անպատասխան գոլ բաց թողեցին «Վեստ Հեմից»: «Չելսիի» կազմում առաջին գոլը խփեց կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

«Մանչեսթեր Սիթին» սահմանեց ակումբային ռեկորդ եւ Անգլիայի առաջնությունում տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը (թիմն 9-խաղյա հաղթական շարք ունեցել էր 1912-ին): Մանչեսթերցիները 12 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլն» ունի 7 միավոր, իսկ Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ 4: 

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:2

Ռադամել Ֆալկաո, 79 – Բակարի Սախո, 65, Ջոել Ուարդ, 81

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 2:0

Ռահիմ Ստերլինգ, 47, Ֆերնանդինյո, 56

«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 0:3

Մանուել Լանզինի, 3, Մարկ Նոբլ, 29, Դիաֆրա Սախո, 90+2

Հեռացում՝ Ֆելիպե Կոուտինյո, 52 («Լիվերպուլ») – Մարկ Նոբլ, 78 («Վեստ Հեմ»)

«Աստոն Վիլա» - «Սանդերլենդ»՝ 2:2

Սքոթ Սինքլեր, 11 (11մ), 41 – Յան Մվիլա, 8, Ջերմեյն Լենս, 52

«Բորնմութ» - «Լեսթեր Սիթի»՝ 1:1

Կալում Ուիլսոն, 24 – Ջեյմի Ուարդի, 86 (11մ)

«Սթոք Սիթի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1

Սալոմոն Ռոնդոն, 45

Հեռացումներ՝ Իբրահիմ Աֆելայ, 25, չառլի Ադամ, 31 (երկուսն էլ՝ «Սթոք Սիթի»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։