Ուսեյն Բոլթի պատմական նվաճումը (ֆոտոշարք)

18:02   29 օգոստոսի, 2015

Ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը դարձավ աշխարհի 11-ակի չեմպիոն: Պեկինում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը Ջամայկայի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեց նաեւ 4х100 մետր փոխանցումավազքում:

Վեցակի օլիմպիական չեմպիոնը Պեկինում չեմպիոնի տիղտոսը նվաճել էր նաեւ 100 եւ 200 մետրում՝ 2 վազքատարածություններում էլ հաղթելով իր գլխավոր մրցակից Ջաստին Գեթլինին (ԱՄՆ):

Երկրորդ արդյունքը գրանցեցին ամերիկացիները, որոնք որակազրկվեցին եւ մնացին առանց մեդալի:

29-ամյա Ուսեյն Բոլթը պատմության առաջին աթլետն է, որին հաջողվում է 3-ական ոսկե մեդալ նվաճել աշխարհի 3 առաջնություններում (2009, 2013 եւ 2015թթ.): Միայն 2011-ին էր նա բավարարվել 2 ոսկե մեդալով, քանի որ 100 մետրում որակազրկվել էր կեղծ մեկնարկի համար, փոխանցում է Infostrada-ն:

Աթլետիկայի աշխարհի առաջնություն, 4х100 մետր
Տղամարդիկ, եզրափակիչ

1. Ջամայկա (Նեստա Կարտերա, Ասաֆա Պաուել, Նիկել Էշմիդ, Ուսեյն Բոլթ)  - 37,36 վայրկյան (մրցաշրջանի լավագույն արդյունքն աշխարհում)

2. Չինաստան - 38,01

3. Կանադա - 38,13

ԱՄՆ (Տրեյվոն Բրոմել, Ջաստին Գեթլին, Թայսոն Գեյ, Մայք Ռոջերս) - 37,77



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։