«Սպարտակ» - «Անժի», «Բավարիա» - «Բայեր». Բուքմեյքերների կարծիքը

10:20   29 օգոստոսի, 2015

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» կընդունի Մախաչկալայի «Անժիին»: Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության մասնագետները ֆավորիտ են համարում սպարտակցիներին, որոնց հաղթանակի գործակիցը 1.41 է: Ոչ ոքին ստացել է 4.25: «Անժիի» հաղթանակի գործակիցը 7.34  է:

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում երկրի չեմպիոն «Բավարիան» կընդունի «Բայերին»: Երկու տուրից հետո թիմերը վաստակել են 6-ական միավոր:

«Բավարիայի» հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 1.33 գործակցով, ոչ ոքին՝ 5.13: Հյուրերի հաղթանակի գործակիցը 9.05 է:

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Սպարտակ» - «Անժի»՝ 20:30-ին (Երեւանի ժամանակ)

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բավարիա» - «Բայեր»՝ 20:30



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։