Հարությունյան - Ալիեւ գոտեմարտի լուսանկարն՝ աշխարհի պատանեկան առաջնության պաստառին (ֆոտո)

09:42   29 օգոստոսի, 2015

Բոսնիա - Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում շարունակվում է օգոստոսի 25-ին մեկնարկած ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Օգոստոսի 29-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: Հայաստանը կներկայացնի 6 ըմբիշ:

Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության պաշտոնական պաստառին պատկերված է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 66կգ քաշային կարգի ըմբիշ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի լուսանկարը, որն արվել էր Բաքու-2015-ի՝ Հասան Ալիեւի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտի ժամանակ:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը հունահռոմեական ոճի ըմբիշներ, 54 կգ քաշային Տիգրան Մինասյանին, 58 կգ քաշային Էդգար Թամազյանին եւ 63 կգ քաշային Մալխաս Ամոյանին հաջողվել էր նվաճել աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Շուշանիկ Հակոբյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։