Արայիկ Բաղդադյան. Կանխատեսում չեմ կարող անել, բարդ պայքար է լինելու Լաս Վեգասում

14:42   28 օգոստոսի, 2015

Ցանկությունս շատ վարկանիշ ձեռք բերելն է, բայց կանխատեսումներ չեմ կարող անել, մրցագորգը ցույց կտա: Աշխարհի առաջնություն է, բոլորն էլ ցանկանում են հաղթել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

«Սեպտեմբերի 7-12-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 7 քաշային կարգերում՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) , Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): 70կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունենք: Այս պահին այդ քաշում ունենք Իշխան Պողոսյան, բայց նա դեռ պատրաստ չէ հանդես գալ աշխարհի առաջնությունում, նպատակահարմար չգտանք Իշխան Պողոսյանին ընդգրկել կազմում:

Բաքվից հետո ունեցանք ուսումնամարզական հավաքներ՝ ըստ նախատեսված ծրագրի, Վրաստանի հետ համատեղ հավաք ենք ունեցել, տղաները գտնվում են լավ մարզավիճակում: Գրեթե անթերի արվել է ամեն ինչ, ինպես նախատեսել ենք: Այժմ պատրաստվում ենք մեկնել Լաս Վեգաս՝ օգոստոսի 30-ից կմեկնարկի մեր վերջին ուսումնամարզական հավաքը: Սա մեր օպտիմալ կազմն է, չունենք մի մարզիկ, ով այս պահին վնասվածք ունի, կամ ինչ-ինչ պատճառներով կազմ չի ընդգրկվել:

Լավ նախապատրաստված ենք, մեր վերջին հավաքն էլ կանցկացնենք Լաս Վեգասում եւ մնացածն արդեն ցույց կտա մրցագորգը: Բարդ պայքար է լինենու»,- ասաց Արայիկ Բադղադյանը:

Աշխարհի առաջնությունում ազատ ոճայինները պայքարի մեջ են կմտնեն սեպտեմբերի 10-12-ը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։