Ռուսաստանի Գավաթ. Մարկոսովի եւ Ավագիմյանի գոլերն ու Մինոսյանի գոլային փոխանցումը

16:14   28 օգոստոսի, 2015

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի հանդիպումներում արդյունավետ գործողություններով աչքի են ընկել հայ ֆուտբոլիստներ։

«Խիմկին» տանը 3։0 հաշվով հաղթել է «Տյումենին»։ Առաջին գնդակը խփել է 30-ամյա հարձակվող Միխայիլ Մարկոսովը, որը ժամանակին հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն այդպես էլ չկարողացավ միանալ ազգային թիմին։

«Բայկալը» սեփական խաղադաշտում առավելության հասավ «Տոմի» նկատմամբ՝ 3։2։ Դաշտի տերերի առաջին գոլի հեղինակը Կապանի «Գանձասարի» նախկին պաշտպան, 26-ամյա Սերգեյ Ավագիմյանն է։

Նիժնի Նովգորոդի «Վոլգան» 2։0 հաշվով ուժեղ էր Լիպեցկի «Մետալուրգից»։ Առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարել է 26-ամյա կիսապաշտպան Արթուր Մինոսյանը։ «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը ձեռքի վիրահատությունից հետո կբացակայի մոտ մեկ ամիս։

Լուսանկարում Սերգեյ Ավագիմյանն է



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։