«Բանանցը» խնդիրներ չունեցավ

19:50   16 հունիսի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ:

Ռաֆայել Նազարյանի թիմին հաղթանակ պարգեւեցին Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողներ Հովհաննես Համբարձումյանի, Վալտեր Պողոսյանի եւ Գեւորգ Կարապետյանի դիպուկ հարվածները: «Արարատի» հեղինակության գնդակը հանդիպման վերջնամասում խփեց Վարուժան Մկրտչյանը:

«Բանանցը» 12 միավորով 7-րդն է, իսկ «Արարատը» երեք միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 

Հայաստանի առաջնություն. 13-րդ տուր

«Արարատ» - «Բանանց»՝ 1:3

Վարուժան Մկրտչյան, 86 – Հովհաննես Համբարձումյան, 15 (11մ.), Վալտեր Պողոսյան, 43, Գեւորգ Կարապետյան, 63



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։