Աշխարհի առաջնություն. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմը

18:39   27 օգոստոսի, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի սեպտեմբերի 7-ից 12-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը։

ԱՄՆ կմեկնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Հավաքականը վերադարձել է Վրաստանում անցկացված մարզումային հավաքից եւ օգոստոսի 30-ին կմեկնի Լաս Վեգաս, որտեղ տեղի կունենա վերջին հավաքը աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։